Տաք, բայց անձրևոտ եղանակ է սպասվում Հայաստանի մի շարք մարզերում
26.08.2016,
10:21
Կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում օգոստոսի 26-28–ն օրվա երկրորդ կեսին:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում օգոստոսի 26-28–ն օրվա երկրորդ կեսին, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Օգոստոսի 29-30–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավային` 2-7 մետր վայրկյան արագությամբ։
Օգոստոսի 26-27–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին սպասվում է 35-37 աստիճան տաքություն, իսկ հաջորդ օրերին սնդիկի սյունը ցույց կտա 36-38 աստիճան տաքություն։ -0-