Սյունիքի մարզպետի որդին ազատվել է պաշտոնից
02.02.2016,
11:21
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով yerkir.am–ին։
Սակայն, ինչպես նշվում է գրառման մեջ, այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Տիգրան Խաչատրյանն օգնական էր նշանակվել մի քանի ամիս առաջ։-0-
Սակայն, ինչպես նշվում է գրառման մեջ, այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Տիգրան Խաչատրյանն օգնական էր նշանակվել մի քանի ամիս առաջ։-0-