Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

30.11.2020, 19:34
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն կշարունակի կատարել իր պարտականությունները
Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:

«Այո, մարզպետը դիմում է ներկայացրել, բայց նա կշարունակի կատարել իր պարտականությունները, մինչև կառավարության որոշում կայացնելը», - ասաց Ավագյանը:

Խորհրդականը չի հայտնել Պողոսյանի կողմից այս որոշման պատճառը:-0-