Սուրենյանի խոստացած ցուրտ օդային հոսանքները հասան Հայաստան
07.09.2017,
21:03
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։
«Վերջապես Հայաստանում անապատի փոշոտ ու գոլ օդը փոխարինվեց ծովային թարմ և մաքուր օդով»,– գրել է նա։
Օդերևութաբանը նախօրեին արդեն հայտնել էր, որ սեպտեմբերի 7-8-ին Հայաստան Սև ծովի շրջաններից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
«Սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 8-ից կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ», – նշել էր Սուրենյանը։ -0-

Загружается новость ... "Лево"