Սուրենյանի գրառումը` Երևանում տեղումների «պատճառ»
06.07.2017,
17:38
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը Երևանում տեղումների «պատճառ» է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը Երևանում տեղումների «պատճառ» է դարձել:
«Երանի վանաձորցիներին, որ այս պահին իրենց մոտ ընդամենը +19 աստիճան է և ամպերը խոստումնալից որոտում են»,- ընդամենը մի քանի ժամ առաջ Facebook-ում գրել էր Սուրենյանը:
Մի քանի րոպե Հայաստանի մայրաքաղաքում անձրև է տեղացել: Ընդ որում` երկնքում ամպեր գրեթե չէին երևում, արևը վառ շողում էր: Երևանում այս պահին սնդիկի սյունը ցույց է տալիս 34 աստիճան տաքություն:
Ավելի վաղ Սուրենյանը կանխատեսում էր, որ Երևանում օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կնվազի մինչև 32 աստիճան տաքություն, իսկ Հայաստանի մարզերում ավելի զով կլինի:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզում ջերմաստիճանը ցերեկը կնվազի +23- ից մինչև +28 աստիճան, իսկ գիշերը` մինչև +8 աստիճան: Սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն, երեքշաբթի և չորեքշաբթի օդի ջերմաստիճանը տաքացել է մինչև 40 աստիճան:
Ավելի վաղ Սուրենյանը հաղորդել էր, որ ողջ հուլիսի ընթացքում օդի ջերմնաստիճանը կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր կլինի և կհասնի 1997 թ-ից հետո իր բարձրակետին: Նրա խոսքերով, հուլիսի առանձին օրերին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորի նախալեռներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 39…41 աստիճանի:-0-

Загружается новость ...
"Право"