Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)

19.03.2025, 14:34
Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ՎԻԴԵՈ
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Սպիտակի ոլորաններում թաց ձյուն է տեղում։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։

Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։