Սպասվում է կարճատև անձրև. Երևանում մարտի 24-ին կլինի +19

23.03.2026, 09:44
Երևանում մարտի 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Սպասվում է կարճատև անձրև. Երևանում մարտի 24-ին կլինի +19

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մարտի 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում մարտի 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։