ԱՊՀ երկրները պետք է ապակայունացնող գործոններին արձագանքելու մեխանիզմներ ձևավորեն

05.06.2014, 13:54
ԱՊՀ երկրները պետք է ապակայունացնող գործոնների արձագանքման համատեղ մեխանիզմներ ձևավորեն, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԱՊՀ երկրները պետք է ապակայունացնող գործոններին արձագանքելու մեխանիզմներ ձևավորեն

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ երկրները պետք է ապակայունացնող գործոնների արձագանքման համատեղ մեխանիզմներ ձևավորեն, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Չարժե արտաքինից սպասել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դիմակայության արդյունավետ բաղադրատոմսերի, մենք պատասխանատու ենք մեր հողերի կայունության համար և պետք է ապակայունացնող գործոնների արձագանքման համատեղ մեխանիզմներ ձևավորենք»,– ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում` հանդիպելով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։

Լուկաշենկոյի խոսքով` այսօր ԱՊՀ երկրները փորձում են անջատել, միմյանց վրա հարձակումներ հրահրել` օգտագործելով ցանկացած առիթներ` ներառյալ պատմության խեղաթյուրում։ «Նրանց նպատակը հասկանալի է` ... ստեղծել աշխարհի վերափոխման պայմաններ ստեղծել` սեփական գերիշխանությունը հաստատելով մոլորակի տարբեր հատվածներում»,– ասել է Լուկաշենկոն։ Նա կարծում է, որ վերջին ժամանակներում անվտանգության ապահովման միջազգային ինստիտուտները միշտ չեն ի ընդունակ արդյունավետ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Լուկաշենկոն համոզված է, որ այդ սպառնալիքները չեն կարող չեզոքացվել առանձին պետությունների մակարդակով։ «Դրանց պետք է դիմակայել միայն ուժերի միավորման միջոցով»,– ասել է Լուկաշենկոն։ Եվ հատուկ դերն այստեղ, նրա խոսքով, հատուկ ծառայություններին է պատկանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լուկաշենկոյի խոսքով, ԱՊՀ ձևաչափում հենց հատուկ ծառայությունները կոչված են բացահայտել ռիսկեր, մարտահրավերներ և հավաքական անվտանգության սպառնալիքներ, պայմաններ ստեղծել Համագործակցության հանգիստ և հաջող զարգացման համար ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր պետության համար մասնավորապես։ Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայություններին անհրաժեշտ է համատեղ ջանքեր ավելացնել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, անդրազգային ապակառուցողական միավորումների, բարձր տեխնոլոգիաների բնագավառի հանցագործությունների դեմ պայքարում։

Հինգշաբթի Մինսկում անցկացվում է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայություների ղեկավարների խորհրդի նիստը։ -0-