Ուղտերը, ավանակներն ու եղջերուները համալրում են ՌԴ ԱԻՆ–ի «փրկարարների» շարքերը

03.02.2014, 18:06
Ուղտերը, ավանակներն ու եղջերուներն ընդգրկվել են Ռուսաստանի ԱԻՆ փրկարարական զորամիավորումների կազմում։ Այս մասին ասվում է նորմատիվ–իրավական ակտերի նախապատրաստման մասին տեղեկության հրապարակման միասնական պորտալում։
Ուղտերը, ավանակներն ու եղջերուները համալրում են ՌԴ ԱԻՆ–ի «փրկարարների» շարքերը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուղտերը, ավանակներն ու եղջերուներն ընդգրկվել են Ռուսաստանի ԱԻՆ փրկարարական զորամիավորումների կազմում։ Այս մասին ասվում է նորմատիվ–իրավական ակտերի նախապատրաստման մասին տեղեկության հրապարակման միասնական պորտալում։

ՌԴ ԱԻՆ փաստաթղթի համաձայն, որով փրկարարները սահմանում են «փրկարարական զորամիավորումների կենդանիների» կերակրման նորմերը, գերատեսչությունը, մասնավորապես, ծրագրում է պահել և կերակրել ուղտերի, ավանակների և եղջերուների։

«Օրական սահմանված է կեր հատկացնել մեկ ուղտի համար` վարսակ` 20.5 կիլոգրամ, խոտ` 12.3 կիլոգրամ, աղ` 50 գրամ, մեկ ավանակի համար` վարսակ` 1.25 կիլոգրամ, խոտ` 2.8 կիլոգրամ, աղ` 4 գրամ, մեկ եղջերուի համար` վարսակ 500 գրամ, խոտ` 1 կիլոգրամ»,– ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրացուցիչ եղջերուներին կտան տարեկանի և ցորենի ալյուրի խառնուրդից թխած հաց և 6 կիլոգրամ քարաքոս։

Փրկարարները նախատեսում են կերի համար գումար ստանալ դաշնային գանձապետարանից։

Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի ԱԻՆ բոլոր տարածաշրջաններում պետք է ստեղծել ձիերի կինոլոգիական կենտրոններ։ -0-