Վետերանները 2011 թ.-ին օգնել են ավելի քան 23 հազար հանցագործությունների բացահայտմանը. ՌԴ ՆԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ վետերանների մասնակցությամբ 2011 թ.-ին բացահայտվել է ավելի քան 23 հազար հանցագործություն, հինգշաբթի տեղեկացրել է ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը՝ Կաբարդինո-Բալկարիայում վերանորոգումից հետո բացելով գերատեսչական պոլիկլինիկան:
«Գիտե՞ք, մենք ավելի քան 600 հազար վետերան ունենք և բոլորս մեկ շարքում ենք: Եթե չունենայինք նման հզոր թիկունք, նման ավանդույթներ և սովորություններ, ապա միգուցե ավելի դժվար լիներ: 2011 թ.-ին նրանց մասնակցությամբ ավելի քան 23 հազար հանցագործություն է բացահայտվել», - ասել է Նուրգալիևը բժիշկների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա ընդգծել է, որ ՆԳՆ-ի համար կարևոր է բժիշկների փորձը:
«Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ուզում եմ, որ այս շենք գաք լավ տրամադրությամբ, որպեսզի զգաք, որ ձեզ համար հոգ են տանում, և դուք մարդկանց կյանք և բարություն պարգևեք», - ասել է նախարարը:
Նա հինգ բժիշկների հանձնել է գերատեսչական պարգևներ՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը:-0-