ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն աննպատակահարմար է համարում Ռուսաստանում նոր պետական ԶԼՄ-ների ստեղծումը և կողմ է մի շարք դեպքերում մասնավոր «ձեռքեր» նրանց փոխանցելուն:
«Չեմ կարծում, որ նոր պետական ԶԼՄ-ների ստեղծման խնդիրը մեր երկրի համար հրատապ է: Դա, իսկապես, այդպես չէ: Մենք մեծ քանակությամբ պետական ԶԼՄ-ներ ունենք, և տա Աստված, որ կարողանանք դրանք պահպանել, իսկ ավելի լավ է՝ դարձնենք դրանք ոչ պետական՝ մասնավոր», - հայտարարել է Մեդվեդևը հինգշաբթի Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահը նշել է, որ եթե այդ ԶԼՄ-ները մասնավոր լինեն, «ապա նրանք կունենան եկամտի մշտական աղբյուր», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իհարկե, չի կարելի ծայրահեղության հասնել և ասել՝ «Նրանք նախկինում պետական էին, եկեք բոլորին վաճառենք»: Իհարկե, դրանց մեծ մասն այդ ամենից հետո կփակվի», - ավելացրել է նա:-0-