Մեդվեդևը խստացրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կանոնները

24.10.2011, 14:08
Մեդվեդևը խստացրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կանոնները

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը քաղաքացիություն ստանալու մասին միջազգային պայմանագրերի հիման վրա Ռուսաստան ժամանող միգրանտներին պարտավորեցրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հարցը քննարկելիս բնակության թույտվություն ներկայացնել, համապատասխան հրամանագիրը երկուշաբթի հրապարակվել է «Ռոսիյսկայա գազետա»-ում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հարցի քննարկման հայտ ներկայացնելու համար օտաերկրացիները կարող էին ընտրությամբ միգրացիոն քարտ կամ ՌԴ-ում ժամանակավոր բնակություն հաստատելու թույլտվություն  ներկայացնել:

Հոկտեմբերի 19-ի նախագահական հրամանագրի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են հենց բնակություն հաստատելու թույլտվություն ներկայացնել՝ մի փաստաթուղթ, որը հաստատում է Ռուսաստանում մշտապես ապրելու օտարերկրացու իրավունքը: --0--