Ղրիմում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը

26.09.2011, 10:37
Ղրիմում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը
Ղրիմում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային չորրորդ գիտաժողովն է անցկացվել հանգստյան օրերին Սիմֆերոպոլում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ինչպես պարբերականին տեղեկացրեց կազմկոմիտեի նախագահ, Ղրիմի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության համալսարանի ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը, գիտաժողովին մասնակցել են ինչպես ուկրաինացի, այնպես էլ օտարեկրյա հայագետներ:

Գիտաժողովը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միությանն առընթեր Հայագիտության կենտրոնի կողմից: -0-