«ՌԻԱ Նովոստին» և «Ռոսիա-2018» կազմկոմիտեն համագործակցության մասին պայմանագիր են կնքել

08.09.2011, 19:50
«ՌԻԱ Նովոստին» և «Ռոսիա-2018» կազմկոմիտեն համագործակցության մասին պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Բիրյուկովը և ՌԴ սպորտի նախարար, «Ռոսիա-2018 կազմ կոմիտեի» նախագահ Վիտալի Մուտկոն համագործակցության մասին պայմանագիր են կնքել, հաղորդում է «Р-Սպորտի» թղթակիցը։

Պայմանագրի կետերից մեկը ենթադրում է, որ կողմերը փոխշահավետ համագործակցություն են իրականացնելու տեղեկատվական գործունեության տարբեր ուղղությունների զարգացման հարցում փոխադարձ աջակցության նպատակներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր ավանդական գործընկերը «ՌԻԱ Նովոստին» է։ «ՌԻԱ Նովոստին» մեծ աջակցություն է ցուցաբերում երկրի սպորտի զարգացմանը, աշխատում է մեր դաշնային ամբողջական ծրագրի քարոզչության վրա։ «ՌԻԱ Նովոստիի» օգնությամբ մենք առաջ կտանենք աշխարհի առաջնության պատրաստման հետ կապված մեր նորությունները»,- պայմանագրի ստորագրումից հետո ասել է Մուտկոն։ -0-