Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է բարձրանալ Կրեմլի պատի վրա

05.09.2011, 10:41
Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է բարձրանալ Կրեմլի պատի վրա
Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է բարձրանալ Կրեմլի պատի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները շաբաթ լույս կիրակի գիշերը Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են Սարատովի մարզի մի բնակչի, ով փորձել է բարձրանալ Կրեմլի պատի վրա, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տղամարդը ձերբակալվել է Մոսկվայի ժամանակով ժամը 00:55-ին Ալեքսանդրովյան այգում, երբ Արսենալի աշտարակի մոտակայքում փորձել է բարձրանալ Մոսկվայի Կրեմլի պատի վրա», - պատմել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ ձերբակալվածը Ռտիշչևո քաղաքի 22-ամյա բնակիչ է, ով Մոսկվա է եկել սեպտեմբերի 3-ին: Պատը բարձրանալու ժամանակ տղամարդը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, նշել է աղբյուրը:

Ձերբակալվածի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել:-0-