Պետական դումայի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին. հրամանագիր

29.08.2011, 17:23
Պետական դումայի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին. հրամանագիր

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 4-ին Պետական դումայի ընտրություններ անցկացնելու մասին:

«Հրամանագիրն այսպիսին է՝ Ռուսաստանի Դաշնության նոր գումարման Դաշնային Ժողովի Պետական դումայի պատգամավորական ընտրությունները նշանակել 2011 թվականի դեկտեմբերի 4-ին: Այն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման պահից»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ կերպ պետության ղեկավարը նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկ է տվել: -0-