431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ զինվորականները 2012թ.-ի վերջին կկարողանան Ինտերնետի միջոցով առողջարան ընտրել

16:04
20 Օգոստոսի 2011

Ռուս զինվորականները կկարողանան 2012թ.-ի վերջին ինտերնետի օգնությամբ առողջարան և հանգստյան տուն ընտրել, ուղեգրերի առցանց պատվիրման համակարգի ստեղծմամբ այժմ զբաղվում է ՌԴ պաշտպանության նախարարության առողջարանային հանգստի ապահովման դեպարտամենտը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրել է դեպարտամենտի ղեկավար Ելենա Չուֆիրյովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


«Նման տեխնիկական առաջադրանք արդեն կա, և հաջորդ տարվա վերջին Պոդմոսկովիեում փորձնական նախագծերը պետք է գործի դրվեն»,- ասել է նա:

Չուֆիրյովան նշել է, որ նախարարությունը 20 հազար մարդու համար նախատեսված ավելի քան 50 առողջավայր ունի: Ըստ նրա՝ օրական գերատեսչության առողջարաններում և հանգստյան տներում ավելի քան 300 հազար զինծառայող, զինվորական թոշակառու և նրանց ընտանիքի անդամներն են  հանգստանում:


Նա նաև տեղեկացրել է, որ զինվորականների համար ուղեգրերի գները մի փոքր աճել են, դրանց մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊՆ կայքում: Միաժամանակ արտոնությունները պահպանվել են՝ զինծառայողն ուղեգրի համար վճարում է արժեքի 25 տոկոսը, զինվորականի ընտանիքի անդամը՝ 50 տոկոս, մի շարք կարգի անձինք անվճար են ստանում  ուղեգրերը:

ՊՆ-ն հնարավորություն ունի զինծառայողներին արտերկիր հանգստի ուղարկելու, նաև նշել է դեպարտամենտի ղեկավարը: «Դա Ուկրաինան է, Ղրիմը, որտեղ տեղակայված է «Յալթա» առողջարանը, և Աբխազիան, որտեղ գտնվում են մեր երկու առողջարանները»,- ասել է նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը