ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանության բաժնի մայորներից մեկն ու Աստարինսկի շրջանի մեկ բնակիչ ձերբակալվել են, նրանց մոտ հայտնաբերվել է 4,125 կգ հաշիշի խեժ, երեքշաբթի հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Գործի նյութերը փոխանցվել են տեղի դատախազությանը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով, նշվում է տեղեկատվության մեջ:-0-