Բելառուսցի լրագրողները բողոքել են գլխավոր դատախազությանը միլիցիայի անօրինական գործողությունների կապակցությամբ

13.07.2011, 15:11
Բելառուսցի լրագրողները բողոքել են գլխավոր դատախազությանը միլիցիայի անօրինական գործողությունների կապակցությամբ

Բելառուսցի լրագրողները դիմել են Բելառուսի գլխավոր դատախազություն՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել վերջերս Մինսկում և հանրապետության այլ քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ մամուլի ներկայացուցիչների կանոնավոր ձերբակալությունների կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Չորեքշաբթի մի քանի տասնյակ լրագրողներ կոլեկտիվ հայտարարություն են ներկայացրել գլխավոր դատախազություն` միլիցիայի աշխատակիցների, նրանց կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Փաստաթղթում նշվում է, որ զանգվածային ակցիաների ընթացքում միլիցիայի աշխատակիցները ձերբակալում են լրագրողներին, վնասում են տեսախցիկները:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Օլեգ Գրուզդիլովիչը պատմել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինքը  չորս անգամ ձերբակալվել է՝ չնայած լրագրողական հավատագրմանը, որը տրվել է Բելառուսի ԱԳՆ-ի կողմից:

Բելառուսի օրենսդրության համաձայն՝ դիմումը պետք է քննարկվի 30 օրվա ընթացքում:-0-