Միլիցիոներ Քեռի Ստյոպայի բրոնզաձույլ արձանը Պրկովպևսկի իշխանությունների նվերն է տեղի միլիցիային, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Կուզբասի ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչ Նատալյա Մասլակովան:
Նրա խոսքով, Սերգեյ Միխալկովի հայտնի բանաստեղծության հերոսը չափազանց տպավորիչ է արձանի տեսքով. բարձրությունը հասնում է 2,1 մետրի:
«ԵՐբ մրցույթ հայտարարվեց, ողջ Ռուսաստանից տարբեր նկարիչներ ուղարկեցին իրենց աշխատանքները: Ընտրվեց Կրասնոյարսկում բնակվող քանդակագործ Կոնստանտին Զինչի նախագիծը: Կես տարի պահանջվեց, որպեսզի թղթին պատկերված նկարը բրոնզե արձան դառնա: Եվ այսօր արդեն հանդիսավոր բացումն է»,- ասաց Մասլակովան:
ՌԻԱ Նովոստիի զրուցակցի խոսքով՝ Պրոկոպևսկի քաղաքապետը մշել է, որ սա ինքնատիպ պարգև է իրավապահներին:--0-