Ռուսաստանաբնակ երիտասարդ հայերը հարգել են ՀՄՊ-ի հերոսների հիշատակը

22.06.2011, 18:15
Ռուսաստանաբնակ երիտասարդ հայերը հարգել են ՀՄՊ-ի հերոսների հիշատակը

Երիտասարդության հազարավոր ներկայացուցիչներ Ռուսաստանի մարզերում չորեքշաբթի մասնակցել են Հայրենական Մեծ Պատերազմի 70-ամյակին նվիրված ակցիային, հաղորդում է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) մոսկովյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի 12 քաղաքներում, որտեղ գործում են ՀՄԵԿ ներկայացուցչություններ, հայ երիտասարդությունը մասնակցել է «Հիշատակի մոմ» ակցիային։ Վետերաններն ու երիտասարդները հազարավոր մոմեր են վառել հերոսների հիշատակին»,- հաղորդում է ՀՄԵԿ մամուլի ծառայությունը։

Ակցիային մասնակցել են նաև հայ երիտասարդներ Ռուսաստանի այն քաղաքներից, որտեղ դեռևս չեն գործում ՀՄԵԿ ներկայացուցչություններ։

Առավոտյան ժամը 4-ին Մոսկվայի հայկական համայնքի երիտասարդության տասնյակ ներկայացուցիչներ մասնակցել են Պոկլոննայա լեռան հավերժական կրակի մոտ տեղի ունեցած հանրահավաքին։ Առավոտյան նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Ալեքսանդրովյան այգու Անհայտ զինվորի հուշարձանին։
Մոսկովյան միջոցառումներին մասնակցել է նաև ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։ -0-