431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ Դաշնային խորհուրդը մինչև 2044 թ.-ը երկարացրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը

12:03
22 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնային խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված ռուս-հայկական պայմանագրի ժամկետի երկարացման մասին արձանագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանը և Ռուսաստանը օգոստոսի 20-ին Երևանում արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից: Փաստաթղթի համաձայն` պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

Հայաստանի տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայումն իրականացվում է օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին երկու երկրների օրենսդրությունների շրջանակներում: Միաժամանակ բազայի ռազմատեխնիկական ապահովումը նախկինի պես իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
10:22
30 Նոյեմբերի 2023
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
20:30
29 Նոյեմբերի 2023
ՍԱՏՄ-ը մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
Ստեղծված իրավիճակում  լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին
19:37
29 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում