412.9
5.07
388.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Կազմվել են քանդակագործ Արամ Գրիգորյանի վրա հարձակման մեջ կասկածյալների ֆոտոռոբոտները

13:13
02 Հունիսի 2011

ՌԴ միլիցիան կազմել է Նովոսիբիրսկում բնակվող քանդակագործ Արամ Գրիգորյանի վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձանց ֆոտոռոբոտները, Արամ Գրիգորյանը հայտնի է քաղաքային և մարզային իշխանությունների դեմ իր սկանդալային ելույթներով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել շրջանային ՆԳԳՎ-ի աղբյուրը:

Գրիգորյանը հարձակման է ենթարկվել երեքշաբթի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Աշխատավայր գնալու ճանապարհին նրա վրա էին հարձակվել երկու անհայտ անձինք և ծեծի ենթարկել, ինչից հետո փախուստի էին դիմել: Տուժողն ինքն էր եկել միլիցիայի հերթապահ բաժին և հանցագործության մասին հայտարարություն ներկայացրել:

«Տուժածի ցուցմունքներով կազմվել են կասկածյալների ֆոտոռոբոտները, որոնց որոնմամբ զբաղվում է միլիցիայի անձնակազմը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրել է, որ չորեքշաբթի Նովոսիբիրսկի ՆԳՎ-ի միլիցիայի թիվ 1 բաժինը հարձակման փաստով հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (ծեծի ենթարկել), որով նախատեսվում է մինչև երկու տարի ազատազրկում:
Միլիցիան կարծում է, որ հանցագործությունը կատարվել է «խուլիգանական դրդապատճառներով» և դեռ չի կապում քանդակագործի վրա հարձակման փաստը նրա հասարակական և մասնագիտական գործունեության հետ:

Սակայն Գրիգորյանը համոզված է, որ նրան ցանկացել են սպանել: Նրա խոսքով՝ հարձակվողներից մեկի ձեռքում մետաղե կաստետ է եղել, որով չարագործները հարվածել են քանդակագործի քունքին:
Գրիգորյանի պնդում է, որ իրեն զննած բժիշկներն ասել են, որ դա կարող էր մահացու հարված լինել:

Տուժածը նաև հայտարարել է, որ հարձակումը կապում է քանդակներից մեկի վրա իրականացրած աշխատանքի հետ, որը նա պատրաստել է, սակայն պատվիրատուից այդպես էլ հեղինակային հոնորար չի ստացել, որը, նրա պնդմամբ, կազմում է 24,5 մլն ռուբլի:
Չարագործները ոչինչ նրանից չեն վերցրել, ինչը, ըստ Գրիգորյանի, կարող է վկայել այն մասին, որ նրանք նպատակ չունեին կողոպտել իրեն:

Քանդակագործը նշել է, որ հրաժարվել է ստացիոնար բուժումից, սակայն խոստովանել է, որ իրեն այդքան էլ լավ չի զգում, իսկ դեմքին հասցված հարվածներից հեմատոմաներ են առաջացել:

Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Գրիգորյանը Նովոսիբիրսկում հանրաճանաչ է դարձել ոչ թե ստեղծագործական աշխատանքների շնորհիվ, այլ «Ավազակային Նովոսիբիրսկ» անվանմամբ տեսանյութերը նախորդ տարի ինտերնետում ներկայացնելուց հետո, որոնցում քանդակագործը զգացմունքային կերպով պատմում է պաշտոնյաների, նրա կարծիքով, անօրինական գործողությունների մասին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով