Սոչիի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը եղանակային պայմանների բարելավումից հետո

30.05.2011, 11:41
Սոչիի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը եղանակային պայմանների բարելավումից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիի օդանավակայանի տարածքի եղանակային պայմանները, որը շաբաթ լույս կիրակի գիշերը մառախուղի պատճառով աշխատում էր ըստ փաստացի եղանակի, երկուշաբթի առավոտյան հնարավորություն են տալիս ինքնաթիռներ ընդունել, երկուշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»՝ հղում անելով «Բազել Աէրո» ընկերության մամուլի քարտուղար Օլեսյա Երյոմինային:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել մառախուղի պատճառով, Ստամբուլից Դոնի Ռոստով և Մոսկվայից Կրասնոդար ուղևորվող ինքնաթիռները փոխել էին ուղղությունը՝ վայրէջք կատարելով պահեստային օդանավակայաններում:

«Բոլոր ուշացաժ չվերթերն իրականացվել են, չընդունված ինքնաթիռներ չկան», - նշել է Երյոմինան:

Նա ավելացրել է, որ եղանակային պայմաններն, այնուամենայնիվ, դեռ անկայուն են:-0-