«ՌԻԱ Նովոստին» 2010թ.-ի աշնանն ամենամեջբերվող առցանց ԶԼՄ-ն է եղել

09.03.2011, 10:50
«ՌԻԱ Նովոստին» 2010թ.-ի աշնանն ամենամեջբերվող առցանց ԶԼՄ-ն է եղել
«ՌԻԱ Նովոստին» 2010թ.-ի աշնանն ամենամեջբերվող առցանց ԶԼՄ-ն է եղել

«ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալությունը 2010թ.-ի աշնանը ռունետում ամենամեջբերվող առցանց ԶԼՄ-ն է եղել, վկայում են «Յանդեքս» ընկերության տվյալները։

Ըստ «Յանդեքսի» ուսումնասիրության՝ ռուսական առցանց ԶԼՄ-ներն աշխատանքային օրերին 50 հազարից ոչ պակաս լրատվական հաղորդագրություններ են թողարկում և 15 հազարից ոչ պակաս՝ հանգստյան օրերին։ Ընդ որում՝ բոլոր հաղորդագրությունների 80 տոկոսը բաժին է ընկնում խոշոր ԶԼՄ-ների 20 տոկոսին, առջևում տեղեկատվական գործակալություններն են։

Ամենամեջբերվող առցանց ԶԼՄ-ները տեղեկատվական գործակալություններն են, ռունետում հղումների քանակով առաջատար է դարձել «ՌԻԱ Նովոստին»։

Ընդհանուր առմամբ օրական առցանց ԶԼՄ-ներում շուրջ 12 հազար հղում է հայտնվում այլ պարբերականների վրա։ Եվ պարբերականների միայն 30 տոկոսը ոչ մի անգամ չեն վերատպել մյուս ԶԼՄ-ների հաղորդագրությունները։ -0-