Ժիրինովսկին առաջարկում է ախտահանել Պետդուման՝ գրիպի բռնկման պատճառով

09.02.2011, 13:54
Ժիրինովսկին առաջարկում է ախտահանել Պետդուման՝ գրիպի բռնկման պատճառով
Ժիրինովսկին առաջարկում է ախտահանել Պետդուման՝ գրիպի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԼԴԿ-ից Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին մտահոգված է Պետդումայի պատերի ներսում գրիպի  բռնկմամբ և առաջարկում է արդեն հիվանդ խորհրդարանականներին չգնալ աշխատանքի, իսկ Պետդումայի աշխատակազմին՝ հաստատության ախտահանում անցկացնել։

 «Երեկ արդեն 10-15 մարդ էր հազում, սա նոր հարբուխի առաջին ազդանշաններն են»,- չորեքշաբթի Պետդումայի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ իր գործընկերների մասին ասաց Ժիրինովսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ժիրինովսկին տեղեկացրեց, որ ՌԼԴԿ խմբակցությունում «հինգն արդեն ընկել են, հիվանդ պառկած են»։

Նա կոչ արեց արդեն հիվանդ պատգամավորներին ձեռնպահ մնալ աշխատանքի գնալուց։

Ըստ նրա՝ Պետդումայի աշխատակազմը պետք է ախտահանում անցկացնի, «որպեսզի բարելավի օդը և կանխի հիվանդությունները»։ -0-