Ռուսաստանում ջերմաստիճանի անոմալիան համաշխարհային ռեկորդ է սահմանում. Ռուսհիդրոմետ

09.02.2011, 13:18
Ռուսաստանում ջերմաստիճանի անոմալիան համաշխարհային ռեկորդ է սահմանում. Ռուսհիդրոմետ

Ռուսաստանի տարածքում միջին ջերմաստիճանը վերջին տասը տարիների ընթացքում երկու անգամ ավելի է աճել, քան երկրագնդի մյուս հատվածում, գերատեսչության ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ հայտնեց Ռուսհիդրոմետի ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անցած տասը տարիների ընթացքում գործիքային դիտարկումների պատմության մեջ օդի ջերմաստիճանի առավել շատ անոմալիայի են գրանցվել»,- ասաց Ֆրոլովը։ Ըստ նրա՝ այդ ռեկորդը գրանցվել է ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ողջ երկրագնդում։

Միաժամանակ եթե ողջ տիեզերքում ջերմաստիճանային անոմալիան 0,43 աստիճան է կազմել, ապա Ռուսաստանում այն հասել է 1,1 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։

Ըստ Ֆրոլովի՝ ջերմաստիճանային անոմալիայի աճի ֆոնի ներքո 7 տոկոսով աճել է վտանգավոր մթնոլորտային երևույթների քանակը։ -0-