Չորս հայեր իրենց թեկնածությունն են առաջադրել Սուխումիի Քաղաքային ժողովի ընտրություններին

02.02.2011, 14:02
Չորս հայեր իրենց թեկնածությունն են առաջադրել Սուխումիի Քաղաքային ժողովի ընտրություններին

Չորս հայեր կմասնակցեն Սուխումիի Քաղաքային ժողովի ընտրություններին, չորեքշաբթի հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Ըստ թերթի՝ Սուխումիի քաղաքային ընտրական հանձնաժողովը 26 ընտրատեղամասից գրանցել է Սուխումիի քաղաքային ժողովի պատգամավորի 88 թեկնածու:

Պատգամավորի թեկնածուների թվում կան նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Էրիկ Ռշտունին («Պրեստիժ» բանկի իրավաբանական բաժնի պետ, ներկայացնում է «Միասնական Աբխազիա»  կուսակցության տարածաշրջանային բաժինը), Էդուարդ Քալենջյանը (ձեռներեց, առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից), Լևոն Գալստյանը («Աբազա ՏՎ»-ի թղթակից, առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից) և Ալեքսանդր Մկրտչյանը («Ցենտր-Սիթի» ԲԲԸ-ի տնօրեն, առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից):

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Աբխազիայի բոլոր քաղաքներում և շրջաններում տեղի կունենան փետրվարի 12-ին:-0-