Ադրբեջանը գնում է Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը. Ռադիոմոնիտորինգ
17.01.2011,
18:30
Ադրբեջանը գնում է Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը. Ռադիոմոնիտորինգ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածի սեփականաշնորհման գործընթացը:
ԱՀՊՆԸ նախագահ Ռովնագ Աբդուլաևի խոսքերովս՝ ներկայում ընկերությունն այդ հարցով բանակցություններ է վարում Վրաստանի կառավարության և այդ երկրի Նավթագազային կորպորացիայի հետ:
«Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել այդ գազատար խողովակն իր գազը Սև ծովի ափեր արտահանելու համար»,- ասել է Աբդուլաևը:
Հայտնի է, որ վրացական կողմն արդեն հանել է այդ գազատարը Վրաստանի ռազմավարական նախագծերի ցանկից, նշել է Աբդուլաևը:
Ռադիո «Ազատություն»/ «Ազատ Եվրոպա» («Էխո Կավկազա» ծրագրից)--0-