412.76
4.77
386.62
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ավիացիոն իշխանությունները խոստանում են, որ հնարավորին չափ շուտ կվերացնեն մոսկովյան օդանավակայաններում առկա կաթվածային վիճակը

10:41
28 Դեկտեմբերի 2010

Ռոսավիացիան մտադիր է կարգավորել «Դոմոդեդովո» օդանավակայանում ստեղծված իրավիճակը, որտեղ եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր են հետաձգվել և հազարավոր ուղևորներ են կուտակվել երկու-երեք օրվա ընթացքում, լրագրողներին է հայտնել գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։

Երեքշաբթի լույս գիշերը նա օպերատիվ շտաբի հրատապ խորհրդակցություն է անցկացրել  «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Արդեն երեքշաբթի իրավիճակը զգալիորեն բարելավելու մտադրության մասին են հայտարարում Շերեմետևոյում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մայրաքաղաքում նախորդ շաբաթ տեղացած «սառցե անձրևը» քաոս է առաջացրել մոսկովյան օդանավակայաններում, որտեղ հարյուրավոր չվերթեր են հետաձգվել և հազարավոր ուղևորներ են հավաքվել։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով, ավելի քան 20 հազար ուղևոր է մնացել օդանավակայաններում, միայն Շերեմետևոյում թռիչքի է սպասել յոթ հազար մարդ։

«Մենք հույս ունենք կարգավորել իրավիճակն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում»,- ասել է Ներադկոն՝ ավելացնելով, որ ամենամեծ ծավալի աշխատանքը կիրականացվի երեքշաբթի։

Ներադկոյի խոսքով՝ Դոմոդեդովոն առաջիկա օրերին կսպասարկի 350 մեկնման չվերթ, որոնցից դեկտեմբերի 28-ի 250 չվերթ և դեկտեմբերի 26-ի և 27-ի ևս հարյուր չվերթ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ