«ՌԻԱ Նովոստին» պարգևատրվել է World Summit Award մրցանակով «Դու թղթակից ես» նախագծի համար

07.12.2010, 12:56
«ՌԻԱ Նովոստին» պարգևատրվել է World Summit Award մրցանակով «Դու թղթակից ես» նախագծի համար

«ՌԻԱ Նովոստին» WSA-Mobile-2010 բջջային կոնտենտի բնագավառում World Summit Award խոշորագույն միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել «Մեդիա և Լուրեր» անվանակարգում «Դու թղթակից ես» նախագծի համար։

Հանդիսավոր արարողությանը, որն ավարտվեց  երկուշաբթի ուշ երեկոյան Աբու-Դաբիի (ՄԱԷ) Ցուցադրությունների կենտրոնում, «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալ, մուլտիմեդիոն և նոր նախագծերի տնօրեն Նատալյա Լոսևային մրցույթում հաղթողի հավաստագիր և մրցանակի խորհրդանիշը  հանձնվեց՝ մի քանի բյորեղապակյա բջջային հեռախոսներ պատվանդանի վրա։ Դա խորհրդանշում է բջջային տեխնոլոգիաների հնարավորությունների բազմազանությունը։

World Summit Award (WSA) մրցանակի հիմնադիրը Միավորված Ազգերի Կազմակերպությունն է։ «Մեդիա և Լուրեր» անվանակարգի մրցանակի համար պայքարում էին ՄԱԿ-ի 60 անդամ երկրներ, որոնցից ժյուրին ընտրեց հինգ հաղթողների, այդ թվում «ՌԻԱ Նովոստիի» «Դու թղթակից ես» նախագիծը։

«Դու թղթակից ես» նախագիծը պարգևատրվեց մուլտիմեդիոն արդիական լուրերի հրապարակման համար, որոնք «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն են ուղարկում «ժողովրդական թղթակիցները», ովքեր օգտագործում են ոչ միայն ֆոտո և տեսախցիկներ, այլ նաև իրենց բջջային հեռախոսները։

Մրցույթի ժյուրիի կարծիքով՝ «Դու թղթակից ես» նախագիծը լավագույն ձեռքբերումն է քաղաքացիական լրագրության բանագավառում։ -0-