Ստավրոպոլի երկրամասի Ներքին գործերի գլխավոր վարչությունը երեքշաբթի քրեական գործ է հարուցել Թուրքմենիայի և Հայաստանի մի քանի քաղաքացիների միջև առաջացած ծեծկռտուքի փաստով, որի հետևանքով շուրջ 60 հոգի մտադրվել էին երկուշաբթի երեկոյան Ստավրոպոլում զանգվածային ծեծկռտուք սկսել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՆԳԳՎ մամուլի ծառայության աշխատակիցը։
«Նախօրեին մի քանի հայերի և թուրքմենների միջև վեճ է բռնկվել։ Այդ փաստով նյութ է պատրաստվել, ՌԴ ՔՕ 213 հոդվածով քրեական գործ է հարուցվել (խուլիգանություն)։ Թուրքմեն և հայ շինարարների միջև վեճ է տեղի ունեցել, թե որ բրիգադն է ավելի լավը, ով է ավելի որակյալ, ով է ավելի շատ վաստակում։ Այնուհետև թուրքմենները բերել են իրենցականներին, հայերը՝ նույնպես, ընդհանուր առմամբ շուրջ 50-60 մարդ է եղել»,- ասել է գործակալության թղթակիցը։
Նա ավելացրել է, որ ՆԳԳՎ աշխատակիցները կանխել են այդ բախումը, մի քանի պարեկային ոստիկաններ են կանչվել և իրավապահ մարմինները թույլ չեն տվել բախումը թեժանա։ «Ստովրոպոլի մուտքի մոտ 21 մեքենա է կանգնեցվել, 27 մարդ ձերբակալվել է և ներքին գործերի մարմիններ տարվել, նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվել, մի քանիսը դատական կարգով վարչական պատասխանատվության են ենթարկվել։ Մեքենաների ստուգման ժամանակ որսորդական հրացան, երկու դանակ է հայտնաբերվել և առգրավվել»,- ասել է գործակալության թղթակիցը։
Ավելի վաղ երկրամասի իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին էր հաղորդել, որ ոստիկանության աշխատակիցները երկուշաբթի երեկոյան Թուրքմենիայի և Հայաստանի 26 քաղաքացու են ձերբակալել, ովքեր իրենց մի քանի հայրենակիցների վեճի արդյունքում մտադրվել էին հարաբերություններ պարզել Ստավրոպոլի ծայրամասում։
Աղբյուրը նաև տեղեկացրել էր, որ նախօրեի կեսօրին Ստավրոպոլի Օկտյաբրսկի շրջանում կառուցվող խանութի տարածքում Թուրքմենիայի երեք և Հայաստանի ութ քաղաքացիների միջև վեճ է տեղի ունեցել։ Ավելի ուշ, նույն օրը Ստավրոպոլի ծայրամասում շուրջ 70 մարդ էր հավաքվել՝ 20-25 տարեկան (20 հայ և 50 թուրքմեն), ովքեր իրենց ագրեսիվ էին պահել։ -0-