Մոսկվայում գողացել են Հայաստանի դեսպանատան Lexus-ը. գործակալություն

12.11.2010, 12:14
Մոսկվայում գողացել են Հայաստանի դեսպանատան Lexus-ը. գործակալություն

Անծանոթ անձը Մոսկվայի հարավ-արևմուտքում գողացել է Lexus LX-570 ավտոմեքենան, որը պատկանում էր Հայաստանի դեսպանատանը, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապաշտպան մարմիններին:

«Մեքենան գողացվել է նախօրեին Կախովկա փողոցում գտնվող «Պրինց» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից: Նյութական վնասը կազմել է մոտ 2 մլն. 900 հազ, ռուբլի: Քրեական գործ է հարուցվել «գողություն» հոդվածի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: --0--