ԱՊՀ փորձագետները կքննարկեն ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվություն ստանալիս ՀՕՊ-ի գործողությունները

10.11.2010, 12:42
ԱՊՀ փորձագետները կքննարկեն ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվություն ստանալիս ՀՕՊ-ի գործողությունները
ԱՊՀ փորձագետները կքննարկեն ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվություն ստանալիս ՀՕՊ-ի գործողությունները

Ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվություն ստանալիս ԱՊՀ մասնակից-պետությունների ՀՕՊ-ի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագրի նախագծի մշակման և համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը կանցկացվի 2010 թ.-ի նոյեմբերի 11-12-ը Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում, հաղորդում է ԱՊՀ Գործկոմի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի նախագիծը մշակվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2007 թ.-ի սեպտեմբերի 5-ի «2008-2010 թթ.-ին ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության ծրագրի մասին»  որոշման համաձայն:

Համաձայնագրի նախագիծը կանոնակարգում է օդում ահաբեկչական գործողության կատարման սպառնալիքի սահմանման և օդում ահաբեկչական գործողության սպառնալիքի կանխման կամ ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից-պետությունների զինված ուժերի պաշտոնյաների գործողությունների կարգը:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ԱՊՀ մասնակից-պետություններն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը համարում են սեփական ազգային անվտանգության պահպանման կարևորագույն խնդիրը և միջոցներ են ձեռնարկում այս ուղղությամբ փոխգործկացության հետագա ամրապնդման համար:-0-