ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆինանսական ճգնաժամի պատճառով ձախողման սպառնալիքի առջև կանգնած մարդահամարը հինգշաբթի մեկնարկել է Ռուսաստանում Հեռավոր Արևելքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի վիճակագրական գործակալության աշխատակիցները 12 օրվա ընթացքում մտադիր են հարցում կատարել ՌԴ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների շրջանում, այդ թվում նաև անօթևաններին, անօրինական միգրանտներին, օտարերկրացիներին, զինվորականներին և դատապարտյալներին: Ստացված տվյալները կներառվեն Համաշխարհային մարդահամարի ցանկում:
Աշխարհի երկրների մեծամասնությունը մարդահամար է անցկացնում զրոյով կամ մեկով ավարտվող տարեթվերին: ՄԱԿ-ի կողմից հայտարարված 2010 .-ի մարդահամարների հերթական փուլի համաձայն, բոլոր երկրները փորձում են այդ տարեթվին առավելագույն չափ մոտեցնել հերթական մարդահամարի անցկացման ժամկետները: Ռուսաստանում վերջին մարդահամարն անցկացվել է 2002թ.-ին:-0-