Պոդմոսկովյեում գործարարի առևանգման մեջ կասկածվող Հայաստանի բնակիչ է ձերբակալվել

16.07.2010, 11:41
Պոդմոսկովյեում գործարարի առևանգման մեջ կասկածվող Հայաստանի բնակիչ է ձերբակալվել

ՌԴ միլիցիայի աշխատակիցները հինգշաբթի Մոսկվայի մարզում Հայաստանի բնակիչ են ձերբակալել, որը կասկածվում է 3 միլիոն ռուբլի փրկագին ստանալու նպատակով մի գործարարի առևանգման մեջ,  ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության տեղեկատվական վարչության ներկայացուցիչը:

«Հինգշաբթի Պուշկինսկի շրջանի Յառոսլավսկի մայրուղու 34-րդ կմ-ի վրա 3 միլիոն ռուբլի ստանալու պահին Հայաստանի բնակիչ է ձերբակալվել, ով կասկածվում է երեք հանցակիցների հետ հուլիսի 13-ին «Շանս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին առևանգելու մեջ, ով ռեստորանային բիզնես ունի», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով` գործարարին առևանգելուց հետո կասկածյալները տարել են նրան անտառ, ձեռնաշղթաների միջոցով կապել են ծառին և ստիպել են զանգահարել եղբորը, որպեսզի նա 3 միլիոն ռուբլի փրկագին վճարի:

Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի (մարդու առևանգում) և 163-րդ հոդվածի 3-րդ մասի (դրամաշորթություն) հատկանիշներով, որոնք մինչև 15 տարի ազատազրկում են նախատեսում: «Միլիցան հետախուզում է հայտարարել ձերբակալվածի հանցակիցների նկատմամբ», - ավելացրել է աղբյուրը:-0-