ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ուրբաթ Ուկրաինա կմեկնի` Կիևում նրա պերսոնա նոն-գրատա կարգավիճակը հանելու հետո առաջին անգամ, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց մայրաքաղաքի աշխատակազմի աղբյուրը:
Վերջին հինգ տարիների ընթացքում Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիների «սև ցուցակի» գործառույթն ակտիվացել էր, երբ Ուկրաինայի նախագահը Վիկտոր Յուշչենկոն էր: Որպես կանոն՝ Կիևը որևէ ռուս քաղաքական գործչի արգելում էր երկիր մուտք գործել, որից հետո Մոսկվան համարժեք արձագանքեց:
Այսպես, ժամանակին Ուկրաինայում պերսոնա նոն գրատա էին Պետդումայի պատգամավորներ Ժիրինովսկին և Կոնստանտին Զատուլինը, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Հունիսի սկզբին Ուկրաինան Մոսկվայի քաղաքապետի վրայից հանեց պերսոնա նոն գրատայի կարգավիճակը:
«Քաղաքապետն ուրբաթ Ուկրաինա է մեկնում` ենթադրվում է երեկոյան»,- նշեց գործակալության զրուցակիցը:
Ուրբաթ` հուլիսի 9-ին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշում է իր 60-ամյա հոբելյանը: -0-