+13
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ կարգավորման մասին լայնածավալ երկխոսություն ծավալել. Սահակաշվիլի

20:01
29 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի հետ առանց որևէ պայմանների կարգավորման մասին լայնածավալ երկխոսություն ծավալելու պատրաստակամություն է հայտնել, որն իրեն հերթին նախատեսում է բռնի տեղահանված անձանց վերադարձը Աբխազիա և Հարավային Օսեթիա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր կողմից ուզում եմ հաստատել առանց որևէ պայմանի կարգավորման մասին լայնածավալ երկխոսություն ծավալելու մեր լիարժեք պատրաստակամությունը։ Կարգավորումը նախատեսում է մոտ 500 հազար վրացի փախստականների վերադարձն իրենց տները»,- երեքշաբթի ԱԽ նիստի ժամանակ հայտնեց Սահակաշվիլին՝ նշելով, որ վրացի փախստականներ ասելով նկատի ունի էթնիկ վրացիներին, աբխազներին, հայերին, հրեաներին, հույներին, ուկրաինացիներին, էստոնացիներին և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների, ովքեր լքել են տվյալ տարածքը։

«Ռուսաստանի հետ առճակատման որևէ հետաքրքրություն չունենք։ ՄԵնք պատրաստ ենք երկխոսություն տանել նրանց հետ, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության հետ... Մենք նրանց որպես բանակցությունների գործընկեր ենք ճանաչում։ Ցանկանում ենք նրանց հետ ցանկացած բանակցություն տանել՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանը պետք է ճանաչվի որպես միասնական, ինքնիշխան, անկախ երկիր, որը ցանկանում է նրանց գործընկերը լինել»,- նշեց Սահակաշվիլին։

2008թ. օգոստոսի 8-12-ը Վրաստանը ռազմական օպերացիա իրականացրեց Հարավային Օսեթիայում։ Վրացական զորքերը գրեթե ամբողջովին ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալը: Ռուսաստանը, պաշտպանելով, Հարավային Օսեթիայի բնակիչներին, որոնցից շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեցին, զորք մտցրեց հանրապետություն և 5-օրյա ռազմական գործողություններից հետո դուրս մղեց վրացական զորքը տարածաշրջանից: 2008 թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ի պատասխան դրան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվանի հետ և երկու անդրկովկասյան հանրապետությունները օկուպացված տարածքներ հայտարարեց։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.