Ռուսաստանում Մեդվեդևն է դարձել չորրորդ սերնդի iPhone-ի առաջին տերը

24.06.2010, 10:25
Ռուսաստանում Մեդվեդևն է դարձել չորրորդ սերնդի iPhone-ի առաջին տերը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի Apple ընկերության նախագահ Սթիվ Ջոբսից նվեր է ստացել չորրորդ սերնդի iPhone-ի նորագույն մոդելը: Ինչպես նշել է Ջոբսը, այդ iPhone-ները միայն հինգշաբթի կհանվեն վաճառքի:

Apple-ի կենտրոնակայան կատարած այցի ժամանակ Մեդվեդևին ներկայացրել են ընկերության վերջին մշակումները:

Նախագահն ակտիվորեն օգտվում է այդ մշակումների որոշ մասից: Օրինակ, վերջերս նա պատմում էր, որ էլեկտրոնային գրքեր է կարդում iPad պլանշետային համակարգչի միջոցով:

Apple-ը համաշխարհային ՏՏ-արտադրության առաջատարներից մեկն է, առաջամարտիկը գրաֆիկական ինտերֆեյսով անհատական համակարգիչների և ժամանակակից բազմաֆունկցիոնալ օպերացիոն համակարգերի ոլորտում: Այժմ Apple-ն արտադրում է անհատական և պլանշետային համակարգիչներ, ձայնարկիչներ, հեռախոսներ, ծրագրային ապահովում:

Նախորդ տարի ընկերության շահույթը կազմել է 36,5 միլիարդ դոլար:-0-