Կասպից ծովում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
03.06.2010,
13:10
Կասպից ծովում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայ սեյսմոլոգները հինգշաբթի Կասպից ծովում 4,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել:
«Հունիսի 3-ին Երևանի ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչով՝ 05:53-ին) Բաքու քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է էպիկենտրոնում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հերթապահ դիսպետչերը:-0-