Սվորդլովսկում Հայաստանի քաղաքացի է կանգնել դատարանի առջև ավազակային հարձակումների մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սվերդլովսկի մարզային դատարանն ուրբաթ կսկսի 16 հոգուց բաղկացած խմբի գործի քննություննը, ովքեր մեղադրվում են Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերում Ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր տեսչության (ՃԵԱԳՏ) աշխատակիցների տեսքով բեռնատար մեքենաների վարորդների նկատմամբ իրականացրած ավազակային հարձակումների մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի ՆԳՆ Ուրալի դաշնային օկրուգի ԳՎ տվյալների համաձայն՝ 2006 թվականի հունվարին Հայաստանի 37-ամյա քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը խումբ է կազմել Սվերդլովսկի մարզի և Պերմի բնակիչներից, որը սկսել է ավազակությամբ զբաղվել Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի ավտոմայրուղիների վրա։ Խմբի անդամները, քննության վկաների վարկածով, հարձակվում էին բեռնատար մեքենաների և հատուկ տեխնիկայի՝ անտառատարների, ավտոկռունկների վարորդների վրա։ Մեքենաները զավթելուց հետո վարորդներին կապում էին և գցում ամայի վայրերում, նշում է ՆԳՆ-ն։ Օպերատիվ աշխատակիցները կարծում են, որ խումբը գործում էր մինչև 2007 թվականի հոկտեմբերը։
Ամբաստանյալներին վերագվում են ՌԴ ՔՕ մի շարք հոդվածներ, այդ թվում 210-րդ հոդվածը (հանցավոր միություն կազմակերպել), 222-րդ հոդվածը (հրազենի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում), 162-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերը (կազմակերպված խմբի կողմից կատարած ավազակություն առանձնապես խոշոր չափի գույքի տիրանալու նպատակով)։
Եթե ամբաստանյալների մեղքը ապացուցվի դատարանում, ապա նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք։ -0-