Պուտինն ուղևորվում է Սմոլենսկի մերձակայքում Տու-154 ինքնաթիռի վթարի վայր

10.04.2010, 18:19
Պուտինն ուղևորվում է Սմոլենսկի մերձակայքում Տու-154 ինքնաթիռի վթարի վայր

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ուղևորվում է Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի վայր, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լեհաստանի վարչապետը (Դոնալդ Տուսկ) ողբերգության վայր մեկնելու ցանկություն է հայտնել։ Ես կմեկնեմ և կդիմավորեմ նրան այնտեղ։ Մենք միասին կլինենք վթարի վայրում»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում։

Շաբաթ օրը Սմոլենսկի մարզի Պեչորսկի ծայրամասում Սևերնիյ օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս ուժեղ մառախուղի պայմաններում վթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում 132 մարդ է եղել, որոնց թվում՝ նախագահն ու իր կինը:

Նրանք մեկնում էին Կատին, որպեսզի մասնակցեն սգո միջոցառումներին քաղաքական ռեպրեսիաների զոհերի զանգվածային հուղարկավորության վայրում։ -0-