Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը Հրանտ Մաթևոսյանի մասին պատմող ֆիլմ է նկարահանել

07.04.2010, 11:45
Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը Հրանտ Մաթևոսյանի մասին պատմող ֆիլմ է նկարահանել

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը XX դարի մեծանուն հայ գրող Հրանտ Մաթևոսյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանել:

Ըստ տեղեկատվության՝ ֆիլմը նկարահանվել է «Կղզիներ» հեռուստատեսային վավերագրական շարքի շրջանակներում:

Համառուսաստանյան պետական «Կուլտուրա» հեռուստառադիոընկերության տնօրինությունը` հանձինս տնօրենի տեղակալ Նատալյա Կարցովայի, իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ մշակույթի նախարարությանն ու «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամին «Հրանտ Մաթևոսյան» վավերագրական ֆիլմի նկարահանման և հնչյունավորաման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար:

Հրանտ Մաթևոսյանը (1935-2005) հայ գրող է, վիպակների, պատմվածքների և կինոսցենարների հեղինակ:-0-