Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Պսկովը, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը ներկայացնող ավելի քան 30 թղթակիցներ դարձել են տպագիր ԶԼՄ-ների ոշորտում «Իսկրա» («Կայծ») ազգային մրցանակի եզրափակչի մասնակիցները, «ՌԻԱ Նովոստիին» են տեղեկացրել «ՄեդիաՍոյուզի» մամուլի ծառայությունից:
«ՄեդիաՍոյուզի» և Տպագրության և զանգվածային հեռահաղորդակցությունների դաշնային գործակալության կողմից 2005թ.-ին հիմնված մրցանակը հանձնվում է Ռուսաստանի բոլոր շրջանների տպագիր ԶԼՄ-ների լավագույն լրագրողներին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և որակյալ աշխատանքի համար:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր ավելի քան 600 աշխատանք՝ գրեթե 200 խմբագրությունից: Մրցանակը հանձնվում է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են ռեպորտաժ, հարցազրույց, վերլուծական հոդված, ակնարկ, ֆելյետոն, գրախոսություն, լրագրողական հետաքննություն, թերթի/ամսագրի դիզայն, սպորտի մասին լավագույն հրատարակություն, ամենասկանդալային հրատարակություն, դեբյուտ: Մրցանակաբաշխության ժամանակ կհանձնվեն նաև հատուկ մրցանակներ:
Ադամանդե մրցանակի թեկնածուներն են, մասնավորապես՝ Դմիտրի Սերկովը («Իտոգի», Մոսկվա), Ալեքսանդր Կոբելյացկին («Ռուսկի ռեպորտյոր», Մոսկվա), Կոնստանտին Ռեմչուկովը («Նեզավիսիմայա գազետա», Մոսկվա), Մարիյա Սիդիխ («Իտոգի», Մոսկվա), Նինա Շիլոնոսովան (LiveKuban.ru, Կրասնոդար), Լև Շլոսբերգը («Պսկովսկայա գուբերնյա», Պսկով), Կսենյա Վորոնինան («Էքսպերտ Սևերո-Զապադ», Սանկտ Պետերբուրգ), Օլգա Եռաչինան («Նովայա գազետա նա Ուռալե», Եկատերինբուրգ):
Մրցանակի ժյուրիի կազմում ներառված են հայտնի լրագրողներ, խոշոր տպագիր հրատակությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ «ՄեդիաՍոյուզի» նախագահ, «Էքսպերտ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Ֆադեևը, «Կոմերսանտ» թերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, «Արգումենտի ի ֆակտի» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլայ Զյատկովը, «Իզվեստիյա»-ի նախագահ Վլադիմիր Մամոնտովը, հեռուստալրագրող Ալեքսանդր Արխանգելսկին, «Մոսկվոսկի Կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը: «Իսկրա»-ի մրցանակակիրները կպարգևատրեն ադամանդե մրցանակներով փետրվարի 11-ին:-0-