413.47
4
386.35
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում եթեր կհեռարձակվի «ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքը

15:44
02 Փետրվարի 2010

Առաջին հայկական տեղեկատվական զվարճալի «ՏՎ Արմենիա ռու» ալիքը եթեր կհեռարձակվի Ռուսաստանի տարածքում 2010 թ. սեպտեմբերի 1-ից:

Ինչպես նշվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, հեռուստաալիքի գլոբալ նպատակն է լուսաբանել հայերի ակտիվ մասնակցությունը համաշխարհային հասարակական, քաղաքական և այլ իրադարձություններում, որոնք ուղղակիորեն կապված են ինչպես ԱՊՀ, Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի սոցիալտնտեսական զարգացման հետ, այնպես էլ խորը պատմամշակութային ժառանգության հետ, որն ունեցել և ունի հայ ազգը մարդկության զարգացման պատմության մեջ:

Հեռուստաալիքի հիմնական խնդիրներն են Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այլ երկրներում բնակվող հայերի հասարակական, մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքի օպերատիվ լուսաբանումը, ինչպես նաև միասնական տեղեկատվական կամրջի ստեղծումը, որը միավորում է հայերի հասարակական հետաքրքրությունները ողջ աշխարհում:

«Հեռուստաալիքը պետք է հեռարձակվի և հայերի աճող սերնդի շրջանում սերմանի ժողովրդի լավագույն գծերն ու արարքները, ժողովուրդ, որը չնայած բազմադարյա հալածանքներին, կորուստներին և ցեղասպանությանը՝ կարողացել է պահպանել հարուստ մշակույթը, լեզուն, հավատքը, իմաստուն ավանդույթները և հայրենիքը՝   վերադարձնելով անկախ հանրապետության կարգավիճակը: Հայ ժողովուրդը հաղթահարեց ամեն ինչ, նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարությունները սեփական յուրօրինակ կենսունակության, լավատեսության, հումորի հատուկ զգացողության և աշխատասիրության շնորհիվ», - ասվում է հեռուստաալիքի կայքում:

Հեռուստաալիքը ծրագրում է հեռարձակել լրատվական, սոցիալական, կրոնական, զվարճալի և երաժշտական ծրագրեր: Թեմատիկ բաժինների թվում կարելի է նշել նաև վավերագրական, ճանաչողական, հեղինակային, վերլուծական ծրագրերը:

Ընկերության հեռուստածրագրերի ցանցում կընդգրկվեն նաև տնտեսական, ֆինանսական, մարզական, երիտասարդական թեմաներն արծարծող ծրագրեր, ինչպես նաև նախատեսված է ցուցադրել ֆիլմեր, թատերական բեմադրություններ, ռուսաստանցի հայազգի հայտնի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ հարցազրույցներ:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում բնակվող 143 միլիոն մարդուց 2,5 տոկոսը հայեր են:

«ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքն ունի պաշտոնական կայք՝ http://www.tvarmenia.ru: «ՏՎ Արմենիա ռու»-ն միջին մակարդակի ժամանակակից, թվային հեռուստաալիք է, որն ազդանշան է փոխանցում արբանյակային, մալուխային և ինտերնետ ցանցերին (Մոսկվայում դրանց թիվը մոտավորապես 10 է, Ռուսաստանի մարզերում՝ 200-ը):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:57
22 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանն ավելացրել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով այդ սցենարին
23:31
21 Սեպտեմբերի 2023
Բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
21:15
21 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցները միաժամանակ փակում են կենտրոնի փողոցները
Երևանում հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ