Ադրբեջանցի երկու զինվորականներ սպանել են չորս զինակիցների և ինքնասպանություն գործել

29.01.2010, 12:02
Ադրբեջանցի երկու զինվորականներ սպանել են չորս զինակիցների և ինքնասպանություն գործել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս զինվորականներ զոհվել են, ևս երկուսը վիրավորվել են իրենց զինակիցների կողմից արձակված կրակոցների հետևանքով, ովքեր այդ ամենից հետո ինքնասպանություն են գործել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունից:

Միջադեպը, որի պատճառները դեռ հայտնի չեն, տեղի է ունեցել հունվարի 28-ին: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:-0-