ԱՊՀ տարածքի քաղաքականությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է. Լավրով

09.12.2009, 13:42
ԱՊՀ տարածքի քաղաքականությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է. Լավրով
ԱՊՀ տարածքի քաղաքականությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է. Լավրով

ԱՊՀ տարածքի քաղաքականությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է, չորեքշաբթի հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:

«Մեզ համար ԱՊՀ տարածքի իրադարձություններն ու քաղաքականությունը բացարձակ արտաքին քաղաքական առաջնահերթություն են: Բայց ԱՊՀ կազմում չընդգրկված երկների հետ հարաբերությունները նույնպես կարևոր են: Մենք ընդհանուր արմատային համակարգ ունեն և այն բացառիկ հնարավորությունը, որը տրամադրվում է այս ֆորումի ընթացքում մարդասիրական համագործակցության զարգացման համար, պետք է առավելագույնս օգտագործվի»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:    

Նրա խոսքով` ԱՊՀ-ում ստեղծված է մարդասիրական կառույցների ցանց, որը ԶԼՄ-ների հետ աշխատանքի հետ կապ ունի, մասնավորապես, Հումանիտար համագործակցության միջպետական խորհուրդը, Տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդը և այլն:

«Նրանց փորձը կարելի է հաշվի առնել այսօրվա ֆրումի աշխատանքում, որն առաջին անգամ է անցկացվում Մոսկվայում: Հուսով եմ, որ այն միանվագ միջոցառում չի լինի, այլ անադույթի սկիզբ կդառնա»,- ասաց Լավրովը:

Նրա խոսքերով` ԶԼՄ-ները հատուկ դեր ունեն այն գործընթացների առաջխաղացման հարցում, որոնց կարիքը մեր պետություններն ու ժողովուրդները օբյեկտիվորեն ունեն: Լավրովը նշեց, որ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը օբյեկտիվորեն խանգարում է ինչպես միջդավանաբանական, այնպես էլ գաղափարախոսական  խոչընդոտների ի հայտ գալուն:  

«Ժամանակակից աշխարհի միասնականության նպատակների առաջխաղացումը դրա մշակութային-քաղաքակրթական բազմազանության պահպանման պարագայում հստակ պատկերվում է մեր պետությունների տարածքում: Վստահ եմ, որ ձեր ֆորումը կօգնի մեր աշխատանքին: 2010 թ.-ին Ռուսաստանը կնախագահի ԱՊՀ-ում, և եթե գաղափարներ ու որոշակի նախագծեր հայտնվեն, որոնց առաջխաղացման հարցում դուք ապավինում եք կառավարության աջակցությանը, պատրաստ կլինենք քննարկել դրանք»,- ասաց Լավրովը: 

Սա հետխորհրդային երկրների ազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների` թվով չորրորդ ամենամյա ֆորումն է: Նման հանդիպումների անցկացման նախաձեռնությամբ «ՌԻԱ Նովոստին» առաջին անգամ հանդես է եկել 2006 թ.-ին: Ամենամյա ֆորումի նպատակը ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ների առջև ծագած  խնդիրների քննարկումն է:

Դրան կմասնակցեն հետխորհդրային պետությունների առավել հեղինակավոր ու զանգվածային տպագիր ու էլեկտրոնային հրատարակությունների շուրջ 150 ղեկավարներ և գլխավոր մենեջերներ, ինչպես նաև ավելի քան 150 ռուսաստանցի հյուրեր ու մասնակիցներ:

Ֆորումի ծրագիրը նախատեսում է դրսից եկած լրագրողների լայն շփման հնարավորություն ռուս գործընկերների, ՌԴ պետական կառույցների ղեկավարների, հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Պանելային քննարկումների, կլոր սեղանների, ԶԼՄ-ների գործունեության առանձին ուղղություններով սեկցիոն աշխատանքների ընթացքում մասնակիցները կքննարկեն արդիական մասնագիտական հարցեր ու համատեղ մուլտիմեդիոն նախագծերի հնարավորություններ: -0-