ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ավելի քան յոթ հազար զինծառայող կմասնակցի Ղազախստանում կայանալիք զորավարժություններին

02.10.2009, 10:55
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ավելի քան յոթ հազար զինծառայող կմասնակցի Ղազախստանում կայանալիք զորավարժություններին
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ավելի քան յոթ հազար զինծառայող կմասնակցի Ղազախստանում կայանալիք զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ԱԱՀՈՒ) մասնակից-երկրների ավելի քան յոթ հազար զինծառայող կմասնակցի Ղազախստանի Մատիբուլակ ուսումնական կենտրոնում կայանալիք «Փոխգործակցություն-2009» մասշտաբային զորավաժություններին, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ Օդա-դեսանտային զորքերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչը:

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ համալիր զորավարժությունը (ՀՀԶ) ծրագրված է հոկտեմբերի 2-15-ը և կանցկացվի Ղազախստանի ցամաքային զորքերի «Մատիբուլակ» ուսումնական կենտրոնի տարածքում՝ Ղախաստանի «Յուգ» տարածաշրջանային հրամանատարության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիխան Ջարբուլովի գլխավորությամբ:

ՀԱՊԿ քարտուղարության տվյալների համաձայն՝ զորավարժությունը նվիրված է ԱԱՀՈՒ-ի և «Յուգ» օպերատիվ հրամանատարության զորքերի նախապատրաստմանն ու հավաքական անվտանգության տարածաշրջանում կիրառմանը: Զորավարժություններին կգործարկվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների կառավարման մարմինները, օպերատիվ խմբերը, ինչպես նաև պաշտպանության նախարարությունների, ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի և հատուկ ծառայությունների զորամասերն ու ստորաբաժանումները:-0-