Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը Ղրիմի հայկական եկեղեցիների վերականգնմանն աջակցություն ստանալու հույս ունի

19.08.2009, 15:25

Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը հույս է հայտնել, որ աջակցություն կստանա Ղրիմի հայկական եկեղեցիների վերականգնման գործում:

Արքեպիսկոպոս Բունիաթյանը analitika.at.ua ինտերնետ-հրատարակությանը պատմել է, որ Գաբրիել և Միքայել հրեշտակապետների, Սուրբ Գևորգ, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցիները փոխանցվել է Հայ Առաքելական Եկեղեցուն վթարային վիճակում, և խորհրդային ժամանակներում անգործության հետևանքով եկեղեցիները հայտնվել են կործանման եզրին:

Հայկական համայնքի ջանքերով վերականգնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին, սակայն մյուս եկեղեցիների վերականգնման համար ֆինանսներ մինչ այժմ չեն գտնվել: Բացի նշված եկեղեցիներից, վթարային վիճակում է գտնվում նաև Տոպալևկա գյուղի մոտ գտնվող Սուրբ Ուրբաթի եկեղեցին (XV դար):

Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը հույս է հայտնել, որ համընդհանուր ջանքերով կլուծվի ֆինանսավորման հետ կապված խնդիրը: Նշված եկեղեցիները յուրօրինակ պատմաճարտարապետական հուշարձաններ են և պետական աջակցության կարիք ունեն:

Արքեպիսկոպոս Բունիաթյանը շնորհակալություն է հայտնել նաև Ղրիմի իշխանություններին և անձամբ Կրոնների հարցերով հանրապետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մալիբորսկուն՝ հայկական ճարտարապետական հուշարձանների նկատմամբ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար:-0-