Գոլիցին իշխանների հետնորդները կմասնակցեն «Երաժշտական ամառ Կուզմինկայում» համերգին

07.08.2009, 14:20
Գոլիցին իշխանների հետնորդները կմասնակցեն «Երաժշտական ամառ Կուզմինկայում» համերգին

Գոլիցին իշխանների հետնորդները կողջունեն «Երաժշտական ամառ Կուզմինկայում» դասական երաժշտության միջազգային վեցերորդ  փառատոնի եզրափակիչ համերգի բոլոր հյուրերին և մասնակիցներին, հաղորդում է Մոսկվայի հարավ-արևելյան վարչական օկրուգի ղեկավար Վլադիմիր Զոտովը: Համերգը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Վլախերնսկոյե-Կուզմինկի» կալվածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եզրափակիչ համերգին ելույթ կունենան տենորներ Սանկտ Պետերբուրգից, և բոլոր հյուրերին կողջունեն Գոլիցին իշխանների հետնորդները», - ասել է Զոտովը:

«Վլախերնսկոյե-Կուզմինկի» կալվածքի երաժշտական տաղավարում տեղի ունեցած երկամսյա փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել բազմաթիվ երկրներ և քաղաքներ ներկայացվող տարբեր երաժշտական համույթներ: Օկրուգի ղեկավարի խոսքերով՝ փառատոնն անպայման կշարունակվի հաջորդ տարի:-0-